ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի ու նրա դստեր թեստերի պատասխաններն արդեն բացասական են

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,- գրել է Վարդանյանը:

Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ♥️ բժիշկներին, ովքեր…

Posted by Tsovinar Vardanyan on Saturday, July 11, 2020