98 կողմ, 1 դեմ․ ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշում

98 կողմ, 1 դեմ ձայներով քիչ առաջ ԱԺ-ն ընդունեց  «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ 

ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ ձայները բաշխվել են 98 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։ Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունված է։