Կառավարությունը մտադիր է բնակարան նվիրել Շիրակի մարզի ավագ դատախազ Վահե Միրզոյանին: Նվիրատվության անհրաժեշտությունն, ըստ կառավարության, դատախազի բնակարանային խնդիրը լուծելն է: Վաղը կառավարության նիստին կներկայացվի որոշման նախագիծը` Գյումրու Անի թաղամասի 13 փողոցի 11ա շենքի՝ ընդհանուր 57.48 քառ. մետր մակերեսով N 5 երկու սենյականոց բնակարանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել փաստացի տիրապետող Վահե Արշալույսի Միրզոյանին որպես բնակելի […]
Կառավարությունը մտադիր է բնակարան նվիրել Շիրակի մարզի ավագ դատախազ Վահե Միրզոյանին: Նվիրատվության անհրաժեշտությունն, ըստ կառավարության, դատախազի բնակարանային խնդիրը լուծելն է:
Վաղը կառավարության նիստին կներկայացվի որոշման նախագիծը` Գյումրու Անի թաղամասի 13 փողոցի 11ա շենքի՝ ընդհանուր 57.48 քառ. մետր մակերեսով N 5 երկու սենյականոց բնակարանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել փաստացի տիրապետող Վահե Արշալույսի Միրզոյանին որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով: Նվիրվող բնակարանը Շիրակի մարզպետարանինն է:
Նախագծում նշված է, որ դատախազ Վահե Միրզոյանը 2000 թվականից աշխատում է Շիրակի մարզի դատախազությունում եւ 2004-ից դատախազն իր ընտանիքի հետ բնակվել է հիմա արդեն նվիրատվություն հանդիսացող բնակարանում` որպես ծառայողական բնակարան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/03/521667/