Նիկոլ Փաշինյանը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Հանձնաժողովի անդամներն են իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Մանասյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Դ. Հակոբյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ռ. Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լ. Հակոբյանը, իրավագիտության մագիստրոս Ա. Գեղամյանը: