Կրետեում և Հունաստանի հարավում անտառային հրդեհների դեմ պայքարի ժամանակ երեք հրշեջ է զոհվել

Հունաստանի Կրետե կղզում և երկրի մայրցամաքային հատվածի հարավում անտառային հրդեհները մարելիս երեք հրշեջ է զոհվել։ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալներով՝ նրանցից երկուսը զոհվել են Կրետեում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Կրետեում կրակը տարածվել է Ռեթիմնոյի շրջանի հարավում։ Հրդեհի հետևանքով ոչնչացվել է նաև հրշեջ մեքենա։ Ծայրահեղ շոգն ու ուժեղ քամիները դժվարացնում են կրակի վերահսկումը, իսկ Հունաստանի տարբեր շրջաններում նոր հրդեհների պատճառով մարդկանց տարհանում են։

ԵՄ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում կանխատեսում են, որ առաջիկա օրերին հրդեհային վտանգը Եվրոպայի արևմուտքից ավելի շատ կտեղափոխվի դեպի Հունաստան և Իտալիա։ Մասնագետները զգուշացնում են, որ կրկնվող շոգերը չորացրել են բուսականությունը, ինչի հետևանքով հրդեհներն ավելի արագ են տարածվում և դժվար են մարվում։ Կրետեում և Հունաստանի հարավում անտառային հրդեհների դեմ պայքարի ժամանակ երեք հրշեջ է զոհվել

Հունաստանի Կրետե կղզում և երկրի մայրցամաքային հատվածի հարավում անտառային հրդեհները մարելիս երեք հրշեջ է զոհվել։ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալներով՝ նրանցից երկուսը զոհվել են Կրետեում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Կրետեում կրակը տարածվել է Ռեթիմնոյի շրջանի հարավում։ Հրդեհի հետևանքով ոչնչացվել է նաև հրշեջ մեքենա։ Ծայրահեղ շոգն ու ուժեղ քամիները դժվարացնում են կրակի վերահսկումը, իսկ Հունաստանի տարբեր շրջաններում նոր հրդեհների պատճառով մարդկանց տարհանում են։

ԵՄ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում կանխատեսում են, որ առաջիկա օրերին հրդեհային վտանգը Եվրոպայի արևմուտքից ավելի շատ կտեղափոխվի դեպի Հունաստան և Իտալիա։ Մասնագետները զգուշացնում են, որ կրկնվող շոգերը չորացրել են բուսականությունը, ինչի հետևանքով հրդեհներն ավելի արագ են տարածվում և դժվար են մարվում։