Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են շինանյութի և շինտեխնիկայի անվտանգ տեղափոխումը

Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման համար նախատեսված շինարարական տեխնիկայի, շինանյութերի և սննդամթերքի անվտանգ տեղաշարժը՝ ուղեկցելով մոտ 50 ավտոմոբիլային տեխնիկայից կազմված շարասյունը Շուշի-Կարմիր Շուկա և հակառակ երթուղիներով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ ավտոշարասյան անվտանգությունն ապահովել է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը: