20,000 դրա՞մ. ընտրակաշառքների դրույքները բարձրանում են

Ինչպես 1in.am-ին տեղեկացրել է ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը, ուշ գիշերվանից Արթիկ քաղաքում բաժանում են 20,000 դրամ ընտրակաշառք: Մակեյանն ասել է, որ ընտրակաշառք բաժանելու պայքարի մեջ են մտել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, սակայն 20,000 դրամ ընտրակաշառք բաժանում է միայն ՀՀԿ-ն:

 

© Medialab.am