Արցախում զինծառայող է վիրավորվել

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 150 անգամ, ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և օդային սադրանք

Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։

Հովհաննիսյանը նշեց, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել։