«Կորոնավրուսի համաճարակի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարման նպատակով անհրաժեշտ ենք համարում անցնել կառավարման արտակարգ ռեժիմի»․ Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ինչպես հայտնի է, մենք Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավրուսի համաճարակի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարման նպատակով անհրաժեշտ ենք համարում անցնել կառավարման արտակարգ ռեժիմի։

Ցավոք, գործող իշխանությունը չի ընդունում այս մոտեցումը և միայն մասնակի քայլեր է ձեռնարկում։

Այդ քայլերի թվում կարևոր որոշում է ընդունվել հանրային հավաքներ չանելու վերաբերյալ։

Արցախը Հայաստանի Հանրապետության բաղադրիչ է, ուստի այնտեղ ևս պետք է դադարեցվեն հավաքները, որոնք ինտենսիվ կերպով անցկացվում են նախընտրական քարոզարշավի ընթացքում»։