«Այստեղ դարձյալ նոր կյանքեր են ծնվելու»․ Սամվել Կարապետյանը խոստացել է վերականգնել Ստեփանակերտի ծննդատան վնասված հատվածը

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ՌԻԱ-նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի  հիվանդանոցի ծննդատան այն հատվածը, որը հոկտեմբերի 28-ին վնասվել էր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով։

«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ դարձյալ նոր կյանքեր են ծնվելու»,- ասել է հայտնի գործարարը:

Ստեփանակերտի հիվանդանոցը հրթիռակոծությունից հետո