Երևանը և Բաքուն պետք է հակամարտության փոխշահավետ հանգուցալուծում գտնեն. Լուկաշենկո

Հայաստանը և Ադրբեջանը պետք է փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծում՝ հակամարտությունը հաղթահարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը։

«Համբերություն և ջանքեր՝ գտնելու հարցի լուծում, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին», – Բելառուսի նախագահի խոսքերն է փոխանցում ТАСС գործակալությունը։