«Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 822 մլն 549 հազ. 779.5 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 01.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 822.549.779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3128: