ՍԴ-ում գրանցվել է «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքների հետ կապված

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։