Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Հեղինակ MediaLab

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ ՀՀ նախագահին են ներկայացրել իրենց տեսակետները երկում ստեղծված իրավիճակի հետ կապված:

«Մենք խնդրեցինք նախագահին, որ որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում արտառոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը և առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ»,- ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով` նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը և հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի իր դիրքորոշումը: