Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումը Վրաստանի համար ռիսկեր չի ստեղծում. Բոճորիշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումը օգտակար է Հարավային Կովկասի համար։ Այս մասին նա նշել է «Imedi LIVE» հաղորդման եթերում։

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային նոր նախաձեռնությունները և այդ համատեքստում Վրաստանի դերը՝ Բոչորիշվիլին ընդգծել է, որ տարածաշրջանում Վրաստանի ռազմավարական դերակատարումը որևէ բանով փոխարինել հնարավոր չէ։

Նրա խոսքով՝ Վրաստանը, շնորհիվ իր ռազմավարական դիրքի, հանդիսանում է առանցքային տրանսպորտային հանգույց, իսկ նոր ճանապարհների բացակայությունը կթուլացներ երկրի ներուժը այդ ոլորտում։ Միաժամանակ նա նշել է, որ նոր ճանապարհների կառուցումը տարածաշրջանի համար կարևոր ակտիվ է։