Ցուցադրություն նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին

Ցուցադրություն նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին
Ցուցադրություն նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին

Փետրվարի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին։

Նշանավորելով առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը՝ կատակերգությունների, արկածային ֆիլմերի, ուղեգրությունների և կինոժամանակագրության փառահեղ խառնուրդը վերստեղծում է 1914 թ.-ին բնորոշ երեկոն կինոթատրոնում: 

Կինոն մեկ դար առաջ նոր, հետաքրքիր և զվարճանքի մեծ ժողովրդականություն վայելող տեսակ էր: Կինոթատրոնները Մեծ Բրիտանիայում առաջարկում էին մարդամոտ ու աշխույժ միջավայր, ուր մարդիկ հանգստանում էին և փախչում  առօրեական հոգսերից: Գեղարվեստական ֆիլմերը հազվադեպ էին, ծրագիրը ժամանցային էր՝ կարճամետրաժ ֆիլմերի անընդհատ փոփոխվող անվանացանկով ու կենդանի երաժշտական նվագակցությամբ:

14 կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում կներկայացվեն արտասովոր զավեշտալի կարճամետրաժ՝ ծամածռության մրցույթի մասին, զգացմունքային հատված «Պոլինի վտանգները» ամերիկյան կինոսերիալից, տեսարաններ վաղ ավիացիայի պատմությունից, տեսարաններ Բուքինգեմյան պալատի մոտ բողոքող սուֆրիժիստների ցույցերից և դաշնակից զորքերի կողմից Սուրբ Ծնունդը ճակատում տոնելու կադրեր: Ցուցադրվելու են նաև հակագերմանական անիմացիոն ֆիլմ և վաղ կինոյի մեծագույն դեմքերից մեկի մասին պատմող կադրեր … 

ԲՖԻ-ը հանձնարարել է կոմպոզիտոր և դաշնակահար Ստեֆեն Հորնին՝ Բրիտանիայի համր ֆիլմերի առաջատար նվագակցողներից մեկին, ստեղծել մի նոր՝ տվյալ ժամանակրջանին բնորոշ երաժշտություն, որը կարտացոլի ֆիլմերի ստեղծման դարաշրջանի շունչը: 

Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը: