«Մի կործանեք մեր ապագան»

«Մի կործանեք մեր ապագան»
«Մի կործանեք մեր ապագան»

Նման կոչով է հանդես եկել «Չենք լռելուն» նախաձեռնությունը, որ ստորեւ ամբողջությամբ ներկայացնում ենք ձեզ:
«Սիրելի բարեկամներ
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է ձեզ Խորհրդարանական ընրությունների նախօրեին:
Ցավով ենք արձանագրում, որ նախորդ տարիների ընթացքում մեր ժողովուրդը այդպես էլ չկարողացավ ձերբազատվել իշխանության հանդեպ վախից սեփական կարծիքն ունենալու, ազատ խոսելու և քաղաքացիական դիրք զբաղեցնելու համար:

 

«Չենք լռելու»-ն այսօր դիմում է ընտրատարածքային հանձնաժողովներին և ընտրատեղամասերին, ինչպես նաև թաղային «հեղինակություններին», որոնց թեթև ձեռքով անցյալ տարիներին իրականություն էին դառնում ընտրակեղծիքները: Մենք խնդրում ենք ձեզ մնալ մարդ և հայ` չխաղալով մեր երկրի ապագայի հետ հանուն սեփական ընտանիքների բարեկեցության: Մի կործանեք մեր ապագան, այդ իրավունքը ձեզ ոչ ոք չի տվել:

Առանձին ուզում ենք անդրադառնալ իրավապահներին և ուսադիրներով անձանց: Դուք երդում եք տվել ոչ թե կուսակցություններին, քաղաքական գործիչներին և չինովնիկներին,  այլ Հայաստանին ու հայ ժողովրդին: Ձեր պարտականությունն է` պաշտպանել  քաղաքացիների ընտրությունը և երաշխավորել օրինական ընտրություններ: Եղե՛ք հավատարիմ ձեր երդմանը: Եղե՛ք հայրենասեր:

Մենք հավատում ենք ազատության, մեր հույսերի, երազանքների, մեր հնավուրց երկրում բարու հաղթանակին»:

© Medialab.am