Հայաստանը շուրջ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան. «Sputnik Արմենիա»

Հայաստանը շուրջ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիան»: Ըստ աղբյուրի, հայկական զորախումբը Ղազախստան է մեկնել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում:

«Sputnik Արմենիայի» տվյալների համաձայն, խոսքը գնում է շուրջ 70 զինվորականի մասին, որոնց գլխավոր գործառույթը պետք է լինի ռազմավարական նշանակության կառույցների պաշտպանությունը՝ Ղազախստանում սկսած զանգվածային անկարգությունների ֆոնին: