Շաքիի միջադեպին ոստիկանությունն ուշ չի արձագանքել․ Արփինե Սարգսյան

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Շաքիում տեղի ունեցած միջադեպին՝ հերքելով պնդումները, թե ոստիկանությունն ուշ է արձագանքել ահազանգին։

COP17-ի միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ դեպքի պահին թաղային ոստիկանն աշխատանքային ժամից դուրս՝ տանն է եղել, սակայն զանգը ստանալուց հետո 10 րոպեում հասել է դեպքի վայր։

«Նա եղել է հանգստի մեջ, իր տանը, զանգահարել են իր բջջայինին, նորմալ չի էլ լսվել, բայց ոստիկանին հարիր պահվածք ցուցաբերելով, ոստիկանն արձագանքել է, 10 րոպեում հասել դեպքի վայր ու տուժածի որդու հետ արդեն զանգահարել են 112, որտեղից էլ խումբը 10 րոպեում հասել է դեպքի վայր»,- ասել է Սարգսյանը։