Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանում իրականացվող անհրաժեշտ բարեփոխումներին․ ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է, որ պատրաստ է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին։

«Երևանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։

USAID Armenia– ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»։

Երևանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների…

Gepostet von U.S. Embassy Yerevan am Montag, 11. Mai 2020