«Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է պատին․ կան տուժածներ

Օգոստոսի 22-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին․ կան տուժածներ։