Հայաստանն ունի օրական 1000 թեստավորում անելու հնարավորություն

Հայաստանը հնարավորություն ունի իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման՝ օրական 1000 թեստավորում, նախարարությունը փորձում է ավելացնել թեստավորման ենթակա խմբերի քանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Փորձում ենք բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելով ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Բոլոր ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են, օրինակ՝ արդեն ընդգրկվել են բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները: Ի շնորհիվ նրա, որ լաբորատոր ցանցն ընդլայնվել է, մենք հնարավորություն ունենք կատարել օրական մոտ 1000 թեստավորում»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։