Զոհրաբ Մնացականյանը ապրիլյան պատերազմի մասին թվիթերում գրառում է արել

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլյան պատերազմի մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին։ Անհրաժեշտ է իրականացնել ռիսկերի նվազեցման միջոցառումներ ու մեխանիզմներ»։