Փրկարարները վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները

Հեղինակ MediaLab

Օգոստոսի 27-ին, ժամը 10։24-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել է քաղաքացու որոնողական աշխատանքները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Արմինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացիներ։

Օգոստոսի 23-26-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։