Շքերթին խոչընդոտող երիտասարդները բախվել են ոստիկանների հետ

Շքերթին խոչընդոտող երիտասարդները բախվել են ոստիկանների հետ
Շքերթին խոչընդոտող երիտասարդները բախվել են ոստիկանների հետ

«Երեւանում ընթացող «Բազմազանության շքերթի» ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երթի ընթացքը խոչընդոտող մի խումբ երիտասարդների միջեւ: Վերջիններս Նկարիչների միության դիմաց շղթա են կազմել, թույլ չտալով երթի մասնակիցներին մուտք գործել Նկարիչների միություն, որտեղ ցուցահանդես է ընթանում:

Ոստիկանները բացել են ճանապարհը եւ ակցիայի մասնակիցներն անարգել մտել են ներս:

Ինչպես երթի վայրից հայտնել է NEWS.am-ի թղթակիցը, մինչ այդ, ողջ երթի ընթացքում պահպանվել է լարված մթնոլորտը, քանի որ իրենց հայրենասեր համարող երիտասարդները անվայելուչ եւ վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ են թույլ տվել «Բազնազանության շքերթ»-ի մասնակից ակտիվիստների հասցեին: Ակցիային խոչընդոտող երիտասարդները ակցիայի մասնակիցներին անվանել են «գոմիկներ», հայտարարելով, թե «Դուք հայ չեք, էս ազգի խայտառակությունն եք» եւ այլն:

«Բազմազանության շքերթի» անցկացումով մեկնարկում է «Բազմազանության շաբաթը», որի ժամանակ տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց ակցիան առնչություն չունի նույնասեռականների հետ:

«Թեեւ հայաստանյան հասարակությունը բավականին միատարր է, Հայաստանում են բնակվում նաեւ մարդիկ, ովքեր տարբերվում են մեծամասնությունից սեփական գաղափարներով, աշխարհայացքով, կրոնական եւ ազգային պատկանելությամբ, արտաքին տեսքով, նախընտրություններով եւ այլ անձնային առանձնահատկություններով»,-ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ«,-հայտնում է NEWS.am-ը:

© Medialab.am