Հարություն Մերդինյանը՝ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում երրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության նժույգ թափերի վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր և նվաճեց բրոնզե մեդալ:

Առաջին տեղում Իռլանդիայի ներկայացուցիչն է, երկրորդում՝ Հորդանանի:

Նոյեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ):

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունն անցկացվում է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում: