Փաշինյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առիթով:

«Հարգելի Նիկոս Խրիստոդուլիդես, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ձեզ՝ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Հայաստան-Կիպրոս հարաբերությունները խորանում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, և Դուք այդ հարցում հսկայական ներդրում ունեք»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը։