Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է ռուսերեն ցուցանակները հանելու լուրերին

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն անդրադարձել է տարածվող լուրերին մետրոպոլոիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի մետրոպոլիտենի պարզաբանումը.

«Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլոիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկություններին, հայտնում ենք ,որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով, բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները»։

Պարզաբանման հետ Երևանի մետրոպոլիտենը հրապարակել է նաև լուսանկարներ «Բարեկամություն» կայարանից: