«Ապահովե՛լ ակցիայի մասնակիցների անվտանգությունը». պահանջ ոստիկանությանը

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» Facebook-յան նախաձեռնող խումբը ոստիկանությունից պահանջում ենք ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը այսօր երեկոյան կայանալիք մոմավառության ժամանակ:
Հիշեցնենք, որ այսօր (30.06.2012) ժամը 21:00 Հարսնաքարի դիմաց, (Երևան, Աճառյան փող., 37 շենք, Ավան վարչական շրջան) տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։
«Այս ակցիան նպատակ ունի ցույց տալու մեր բոլորիս վճռականությունը և կամքը, որ մենք անտարբեր չենք լինելու նման անօրինությունների ու ինքնադատաստանի երևույթի նկատմամբ: Մենք պայքարելու ենք այնքան, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն և ՀՀ քաղաքացին մեր երկում իրեն զգա պաշտպանված և անվտանգ, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Մեր մասնակցությունը սոլիդարության և ապագայում նման դեպքեր բացառելու հարց է,-նշված է նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունից պահանջում ենք ապահովել ակցիայի բոլոր մասնակիցների, լրագրողների անվտանգությունը»:

Նախաձեռնող խումբը նաեւ նշել է երթուղիները, որոնք կօգնեն մասնակիցներին հասնել դեպքի վայր, որը ներկայացնում ենք ստորեւ:

Ավան՝ Հանցաքար (Հարսնաքար) գնացող երթուղիները. Եթե անգամ հենց դիմացը չեն կանգնում, ապա մոտ են գնում

16-րդ թաղամասից՝5 համարի երթուղային,

Բագրատունյաց պողոտայից՝10 համարի երթուղային

Նոր Նորքից՝16,40 համարի երթուղայիններ

Նոր Նորքի 7-րդ զանգվածից՝32 համարի երթուղային

Չարբախից՝54 համարի երթուղային

Գյուղ Հաղթանակից՝56 համարի երթուղային

Կրկեսից՝59 համարի երթուղային

Արաբկիրից՝61 համարի երթուղային

Էրեբունու զանգվածից՝81,86 համարի երթուղայիններ

ՀԱԹ-ից՝101 համարի երթուղային

Եռաբլուր՝100 համարի երթուղային

Հրազդան մարզադաշտ՝102 համարի երթուղային

Դավթաշենից՝115 համարի երթուղային

Բարեկամությունից՝4 համարի ավտոբուս

Կայարանից՝ 17 համարի ավտոբուս

Հանրապետական մարզադաշտ՝41 համարի ավտոբուս

© Medialab.am