«Ի՞նչ են ուզում բողոքավորները, եւ որքանո՞վ է սա մարդկային». իրավապաշտպան

«Ի՞նչ են ուզում բողոքավորները, եւ որքանո՞վ է սա մարդկային». իրավապաշտպան
«Ի՞նչ են ուզում բողոքավորները, եւ որքանո՞վ է սա մարդկային». իրավապաշտպան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է Մանվել Գրիրգորյանի շուրջ զարգացող իրադարձություններին։ Հիշեցնենք, որ երեկ դատարանի որոշմամբ, Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ`ներառյալ զինվորների համար նախատեսված սնունդը։

Վարդան Հարությունյանը կարծում է, որ վեց ամսից ավել է, ինչ Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ եւ այդ ժամկետը բավարար էր նրան ներկայացված մեղադրանքը քննելու ու գործը դատարան ուղարկելու համար։ 

«Հիվանդ մարդու գործը այսքան ձգձքելն անհասկանալի է,-իր գրառման մեջ նշում է նա։-Հովիկ Աբրահամյանի եղբոր տարածքից զենքի մի ամբողջ պահեստ են հայտնաբերում։ Ընդունվում է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց ու ոչ մի բողոք։ Մարդու վրա կրակած ու վիրավորած մեղադրյալի խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին ու ոչ մի բողոք։

Ու հանկարծ՝ բազմաթիվ հիվանդություններ ունեցող մարդը վեց ամիս կալանավայրում գտնվելուց հետո գրավով դուրս է գալիս՝ բողոքավոր մարդիկ փողոց են փակում, թույլ չտալով, որ նա իր տուն հասին։ Ի՞նչ են ուզում բողոքավորները։ Եւ որքանո՞վ է սա մարդկային»։