Ոստիկանները դատարանի մոտից բերման են ենթարկել քաղաքացիների և Արամ Հարությունյանին. Տեսանյութ

Ոստիկանները դատարանի մոտից բերման են ենթարկել քաղաքացիների և  Արամ Հարությունյանին. Տեսանյութ
Ոստիկանները դատարանի մոտից բերման են ենթարկել քաղաքացիների և Արամ Հարությունյանին. Տեսանյութ

Լարված իրավիճակ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում, որտեղ հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները։ Ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշոց  սկսվեց, որից հետո նրանք բերման ենթարկեցին քաղաքացիների։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։

Բերման է ենթարկվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.