Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: 

«Կաղոթենք, որ Հայրենիքում նպաստեք համերաշխության հաստատմանը և իրականացնեք մեր ժողովրդի ակնկալիքները՝ բարձրացնելով Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգությունը, բարեփոխեք հայկական բանակը եւ նպաստեք նրա մարտունակության վերականգնմանը, զարգացրեք տնտեսությունն ու բարելավեք մեր հայրենիքի սոցիալական պայմանները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը՝ ակնկալելով Նիկոլ Փաշինյանին տեսնել Սուրբ Երկրում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: