ԴԱՀԿ ծառայության իմիջն ակնհայտորեն բարելավվում է. Նիկոլ Փաշինյան

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը  գործում է հանուն քաղաքացու, իրավունքի, օրենքի և արդարության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 5-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 24-րդ տարելիցին ԴԱՀԿ այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` ԴԱՀԿ ծառայության իմիջն ակնհայտորեն բարելավվում է: «Սա պետության, օրինականության և մարդու, անհատների, կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանության շատ կարևոր գործիք է: 2021 թվականի կառավարության գործունեության հաշվետվության մեջ մենք ընդգծել ենք, որ 2021 թվականին ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել: Սա նշանակում է, որ աշխատանքի արդյունավետությունը մեծացել է: Մենք խնդիր ենք դրել, որ այդ եկամուտների հատվածը պիտի գնալով ավելանա»,-ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության աշխատակիցներին  կատարված աշխատանքի և ծառայության, ուսադիրները պատվով կրելու համար:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ընդգծեց, որ  24 տարիների ընթացքում եզակի դեպք է, երբ պետության ղեկավարը պատվում և կարևորում է հարկադիր ծառայության աշխատանքը: «2021 թվականի տվյալներով նախորդ տարվա համեմատ կատարողականը 9 տոկոսից 11 տոկոս է դարձել: Սա նշանակում է, որ 10 միլիարդ դրամով ավելացել է գանձված գումարը»,-ասաց նա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։