Վթար Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

Մարտի 7-ին, ժամը 04.30-ին, Երևանի Հալաբյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ցանկապատին. 33-ամյա վարորդ Արկադի Ղուկասյանը մահացել է տեղում, իսկ 23-ամյա ուղևորուհի Ազատուհի Ղարիբյանը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։