ԱԺ նախագահը տրամադրված է դիմել ԱԺ խորհրդին՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տրամադրված է դիմել ԱԺ խորհրդին՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։

«Ես տրամադրված եմ այդ հարցով դիմել ԱԺ խորհրդին։ Ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին։ Ես կարծում եմ, որ չի կարելի երբ ուզենալ գալ նիստի, երբ ուզենալ չգալ, առավել ևս, որ նշված պատգամավորները վաղուց անցել են թույլատրելի սահմանը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը: