Երևանի բնակարաններից մեկում թափված մեծ քանակությամբ սնդիկը տեղափոխվել է անվտանգ տարածք.ԱԻՆ

Հուլիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում կոտրված մեխանիկական ճնշաչափի (տոնոմետր) մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, որը տարածքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կոտրված մեխանիկական ճնշաչափը և թափված սնդիկը տեղափոխել են անվտանգ տարածք: