Հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվը աճում է․ Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար

Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում:

Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվը ևս աճում է:

Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն` հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար: