Լեզվական սխալներ «Անահիտ» մուլտֆիլմից. Լեզվի կոմիտե

Լեզվական սխալներ «Անահիտ» մուլտֆիլմից. Լեզվի կոմիտե
Լեզվական սխալներ «Անահիտ» մուլտֆիլմից. Լեզվի կոմիտե

«Ուրեմն լսեք, բանը նրանում ա»: Ռուսերեն дело в том արտահայտության պատճենումն այն կոպիտ սխալներից է, որ տարածվելով փորձում է նեղացնել գեղեցիկ ու ճիշտ «բանն այն է» հայերեն համարժեքի տեղը:

«Է՜, ձյաձ Սերոբ, ինչի՞ց ես խաբար»: Հայերենի, ռուսերենի ու թուրքերենի մի խառնուրդ է սա: Խոսքի բնականությունն ամենևին չէր տուժի, եթե Անդոկն ասեր. «Է՜, քեռի Սերոբ (Սերոբ քեռի), ինչի՞ց ես տեղյակ»:

«Գահասենյակում դարերով ի վեր / Երբեք չեն դրվել ավելորդ իրեր»: Կա՛մ տեքստի հեղինակը չգիտի, որ ճիշտը «դարեր ի վեր»-ն է, կա՛մ մեղանչել է գիտակցաբար, որպեսզի պահի չափը: Երկու դեպքում էլ արդարացում լինել չի կարող։

«Կարևորը՝ ինձ չքաշես (այսինքն` վատ վիճակի մեջ չգցես): Դե փախար դու այստեղից»: Այսպես պալատական Ազարը ներկայացնում է փողոցային խոսվածք և այն էլ ոչ թե Վաչագան արքայի ժամանակաշրջանի, այլ այսօրվա:

Այս մասին տեղեկացնում է Լեզվի կոմիտեն: