«Փառուխի դեպքերի շուրջ քննարկումը Բրյուսելում նպատակահարմար չէր». Նիկոլ Փաշինյանը Բրեյուսելյան այցից մանրամասներ է ներկայացրել. տեսանյութ

Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում անվտանգային իրավիճակի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական դիրքորոշման: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև պետք է ասեմ, որ այս թեմայի մասին հետագա քննարկումը պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակ, քանի որ խոսքը այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ուժերի ներխուժման մասին է, և այս հարցը պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը անում ենք և կանենք», -հայտարարել է Փաշինյանը: