Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին` նշելով, որ բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կատարված ահաբեկչության առնչությամբ:

«Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը:  Երեկ Վիեննայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչությունը։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ»,- գրել է Մնացականյանը: