Մեքենան բախվել է հողաթմբին. վարորդը մահացել է

Նոյեմբերի 26-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Հովո Սինոտրուկ» մակնիշի մեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:

59-ամյա վարորդ Մուրադ Հաննեյանը մահացել է. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Կատարվում է քննություն: