Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 18-ին այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին։

Ինչպես  տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։

Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։