Հայեցին պետության հետ սեքսն է

Հայեցին պետության հետ սեքսն է
Հայեցին պետության հետ սեքսն է

Գալա հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնին խոստովանել է արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ սեքսով զբաղվելու հանգամանքը. Լիվնին ասել է, որ սեքսը եղել է Մոսադում աշխատանքի մի մասը:

«Ինչպես հայտնում է «Ալ-Միսր ալ-Յաում» պորտալը` Ցիպի Լիվնին հայտարարել է, որ զբաղվել է սեքսով արաբական բարձր պաշտոնյաների հետ` քաղաքական դեվիդենտներ ձեռք բերելու նպատակով: Ինչպես նշվում է բրիտանական «Թայմս» ամսագրի հետ հարցազրույցում, Լիվնին հայտարարել է, որ ամոթալի ոչինչ չկա սեռական հարաբերությունների միջոցով Իսրայելի օգտին ինֆորմացիա ձեռք բերելու մեջ: Ցիպի Լիվնին բացահայտել է «Մոսսադ»-ում իր աշխատանքի տարիների ընթացքում կյանքի շատ հետաքրքիր կողմեր: Իր սեռական հարաբերությունների մասին նա հիշել է հպարտությամբ ` ընդգծելով, որ զբաղվել է սեքսով որոշ խոշոր քաղաքական գործիչների հետ` նրանց ի օգուտ իր երկրի վարկաբեկելու համար», հայտնում է Գալան:

Իսրայելցի գործչի այս խոստովանությունը բավական հետաքրքրական է ու տալիս է հայկական իրականության հետ համեմատություն անցկացնելու գոնե երկու ուշագրավ առիթ:

Նախ, Ցիպի Լիվնիի խոստովանությունը կարծես թե տալիս է Քիմ Քարդաշյանի վերաբերյալ հայաստանյան հանրային վերաբերմունքը վերանայելու առիթ: Քիմին պետք է ոչ թե հեգնել կամ ծաղրել, իր գեղեցկատես եւ գրավիչ մարմնով քաղաքական հարցերի մեջ մտնելու համար, այլ նրան պարզապես ներգրավել Հայաստանի հատուկ ծառայություններ, որտեղ Քիմը հաստատ պակաս արդյունավետությամբ չի ծառայի իր հայրենիքին, քան օրինակ Ցիպի Լիվնին Իսրայելին:

Իսկ որ Ցիպի Լիվնին արդյունավետ է ծառայել, երեւի թե վկայում է նրա հետագա քաղաքական կարիերան: Եթե նրա ծառայությունն արդյունավետ չլիներ, նա հազիվ թե հայտնվեր Իսրայելի արտգործնախարարի պաշտոնում եւ նույնիսկ ինչ որ ժամանակ հավակնել վարչապետ նշանակվելուն:

Այստեղ իհարկե համեմատության երկրորդ ուշագրավ առիթն է: Այնպես չէ իհարկե, որ մարմինը որեւէ տեղ չունի Հայաստանի քաղաքականության մեջ: Համենայն դեպս այտերը մարմնի մաս են, թեեւ իհարկե կենսաբանությունը կամ սեքսոպաթոլոգիան այն չեն դասում սեռական մասերի շարքը:

Ինչ վերաբերում է սեռականին, ապա դժվար է պատկերացնել, որ Հայաստանի որեւէ պաշտոնյա հայտարարի հանուն պետության սեքսի մասին: Ոչ այն պատճառով, որ հասարակությունը դա չի ընդունի եւ կպախարակի: Իհարկե, հասարակությունն էլ կարող է չընդունել, դա կդիտվի ոչ հայեցի, քանի որ սեքսը մեր զենքը չէ, մեր անվտանգությունը չէ: Մեր անվտանգությունը Ռուսաստանն է, դրա համար մենք թույլ ենք տալիս, օրինակ, որ Ռուսաստանը Հայաստանի հետ զբաղվի սեքսով` հանուն Հայաստանի անվտանգության: Կարդալ ավելին