ԱԺ նախագահը ստորագրել է Լևոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

Արձանագրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի  հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի  17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն  Յոլյանի  լիազորությունները»: