Էդմոն Մարուքյանի վարորդը բերման է ենթարկվել

Shamshyan.com-ը տեղեկացնում է․ այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը, որը Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է։

Ըստ աղբյուրի, նա բերման է ենթարկվել, երբ այսօր իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, կեսօրին, Սեբաստիա փողոցում իր առջևով ընթացող, Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Սամվել Հարությունյանի ավտոքարշակից ճանապարհ է ուզել, սակայն ավտոքարշակն ունեցել է տեխնիկական խնդիրներ և ճանապարհ չտալու պատճառով Հ. Զարոյանը ավտոմեքենայի միջից հայհոյանքներ է հնչեցրել Ս. Հարությունյանի հասցեին, որից հետո ստանալով պատասխան, նա իր ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհին, դուրս է եկել ավտոմեքենայից և հարձակվել ավտոքարշակի վարորդի վրա, որից հետո նրանք իրար հարվածներ են հասցրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում