Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը

եկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 

Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատ»-ում։«Ակումբի ամբողջ անձնակազմը ցավակցում է Անդրիասյանի հարազատներին, ընկերներին և իր զորակցությունը հայտնում Անդրիասյանների ընտանիքին»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։