ԵՄ-ում կարող են մինչև 15 տարեկանների համար արգելել սոցիալական ցանցերը

Եվրամիությունը կարող է արդեն այս ամռանը առաջարկել երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ինչպես հայտնում է Euronews-ը, Ֆրանսիան, Իսպանիան, Հունաստանը և Դանիան պահանջում են ուժեղացնել երեխաների առցանց պաշտպանությունը՝ նշելով, որ սոցիալական հարթակները կարող են կախվածություն և հոգեբանական խնդիրներ առաջացնել անչափահասների մոտ։

Ֆրանսիան արդեն պատրաստում է օրենք, որով Instagram-ի և TikTok-ի նման հարթակները պետք է արգելափակեն մինչև 15 տարեկան օգտատերերի հաշիվները։

Եվրահանձնաժողովը նաև քննարկում է տարիքային ստուգման միասնական համակարգի ներդրումը։