Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք․ ՔԿ

Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք․ ՔԿ

Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»: