ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին ասված է Գուտերիշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը։ «Նրանք նաև քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ տարածաշրջանային համագործակցության և կայուն խաղաղության առաջմղման ջանքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գուտերեշը նշել է ՄԱԿ-ի աջակցությունը շարունակվող երկխոսությանը և խաղաղարար ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի կազմակերպությունների աշխատանքին: «Նա (Գուտերեշը) նույնպես ընդգծել է մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության կարևորությունը»,- ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝  հավելել են գլխավոր քարտուղարի գրասենյակում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։