Կորոնավիրուսի հաստատված երկու դեպքով ծանր վիճակով պացիենտների մոտ կա դրական դինամիկա

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։ 

Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար»,-նշել է նախարարը։
Մարտի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված դեպքերի թիվը 482 է։ Ապաքինվել է 30 հիվանդ, մահացել՝ երեքը։